Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը ներկայացվել է կառավարություն

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը ներկայացվել է կառավարություն
08.09.2016 | 12:56

Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ փոխանցմամբ`«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն. «Այդ օրենքը կինոարտադրության համար փորձելու է ապահովել նպաստավոր պայմաններ` հարկային արտոնությունների ձևաչափով: Երկրորդ` կարգավորելու ենք Հայաստանում արտադրվող և դրսից բերվող ֆիլմերի կինովարձույթը: Այսինքն`պետությունը սկսելու է միջամտել կինովարձույթի հանրային ներկայացմանը: Երրորդը, որ կցանկանայի նշել, ֆիլմերի տարիքային դասակարգումն է ` 12 +, 18+ : Եթե մինչև հիմա դասակարգումը պարտադիր պահանջ չէր, փորձելու ենք օրենքով ինչ-որ տեղ նաև պարտադրել: Օրենքն անդրադառնում է նաև մի շարք այլ խնդիրների, փորձում է կանոնակարգել պետական աջակցության ձևերը, միջոցները և այլն»:


«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումներն ինչ-որ չափով ավարտված են: Կառավարությունում կքննարկվի օրենքի ընդունման նպատակահարմարությունը: Հաստատվելուց հետո կմտնի Ազգային ժողով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ